Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն այցելել է Ավստրիա


Ավստրիա - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վիեննայում ասուլիսի ժամանակ, 12-ը նոյեմբերի, 2019թ․

Երեկ Ավստրիա այցի ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի և Եվրոպական միության ավելի սերտ համագործակցության կոչ է արել։

Սա վերջին երեք տարիների ընթացքում Բելառուսի նախագահի առաջին այցն է Եվրամիություն։

Լուկաշենկոն քննադատվում է արդեն շուրջ քառորդ դար շարունակվող ավտորիտար կառավարման, ինչպես նաև այլախոհության և լրատվամիջոցների նկատմամբ հանդուրժողականության ցածր մակարդակի համար։

Ավստրիան Ռուսաստանից հետո ամենախոշոր ներդրողն է Բելառուսի տնտեսությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG