Մատչելիության հղումներ

Հայաստանի ԶՈՒ ԳՇ աշխատանքային խումբը Մոսկվայում ՀԱՊԿ հանդիպման է մասնակցում


ՀԱՊԿ և անդամ պետությունների դրոշները, արխիվ
ՀԱՊԿ և անդամ պետությունների դրոշները, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության աշխատանքային խումբը մասնակցում է նոյեմբերի 12-14-ը Մոսկվայում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբում անցկացվող ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ ծավալման պլանի փաստաթղթերի ճշտման խորհրդատվություններին: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG