Մատչելիության հղումներ

Հնդկաստանում ավտովթարի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել


Հնդկաստան, Ագրա, արխիվ
Հնդկաստան, Ագրա, արխիվ

Հնդկաստանում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, այդ թվում` 4 կին և 3 երեխա:

Քաշմիր նահանգում մեքենան ընկել է ձորը: Ըստ տեղական մամուլի՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ավտոբուսում 17 ուղևոր կար, մեկ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց:

Հնդկաստանի ճանապարհները համարվում են աշխարհում ամենավատն ու վտանգավորներից մեկը: 2017-ի ամփոփված տվյալներով, այդ մեկ տարվա ընթացքում Հնդկաստանում 460 հազար ավտովթար է տեղի ունեցել, որոնց հետևանքով 148 հազար մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG