Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի մայրաքաղաքում մասնակցում է Փարիզի խաղաղության համաժողովին: Այսօր Ռուսաստանին վերաբերող քննարկումներին նրան հարց են տվել, թե արդյոք Ռուսաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին:
«Մի անհանգստացեք, մենք այդ խնդիրը կլուծենք», - պատասխանել է Լավրովը:
Վերջին տարիներին ԱՄՆ-ն ու եվրոպական մի շարք երկրներ Ռուսաստանին մեղադրում են իրենց ընտրություններին միջամտելու փորձերի մեջ: