Մատչելիության հղումներ

Միջուկային համաձայնագրի պահպանման դեպքում Իրանը լուրջ նպատակների կարող է հասնել. Ռոհանի


Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի համոզմամբ, եթե հաջողվի փրկել 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը, ապա Իրանը հնարավորություն կստանա օտարեկրյա պետություններից սպառազինություն ձեռք բերել, ինչպես նաև միջազգային շուկայում վաճառել իրանական արտադրությանը զենքը:

Այս մասին Հասան Ռոհանին հայտարարել է այսօր երկրի հարավային շրջաններ կատարած այցի ընթացքում:

«Պահպանելով միջուկային համաձայնագիրը, մենք կկարողանանք քաղաքական, ռազմական և անվտանգության ոլորտի մի շարք լուրջ խնդիրներ լուծել», - նշել է Իրանի նախագահը:

Ռոհանիի խոսքով, միջուկային համաձայնագրի պահպանման դեպքում Իրանի դեմ սահմանված սպառազինությունների էմբարգոն կվերացվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG