Մատչելիության հղումներ

Ստամբուլում սպանվել է սիրիական «Սպիտակ սաղավարտների» կազմակերպության հիմնադիրը


Սիրիական «Սպիտակ սաղավարդներ» մարդասիրական կազմակերպության տարբերանշանը
Սիրիական «Սպիտակ սաղավարդներ» մարդասիրական կազմակերպության տարբերանշանը

Ստամբուլում սպանվել է սիրիական ամենահայտնի մարդասիրական կազմակերպություններից մեկի`«Սպիտակ սաղավարտների» հիմնադիր Ջեյմս Լե Մեզուրյեն:

Բրիտանացի պաշտոնաթող սպայի դին հայտնաբերվել է նրա կողմից հիմնադրված Mayday Rescue Foundation-ի Ստամբուլի գրասենյակի հարևանությամբ`գլխի և ոտքերի շրջանում վնասվածքներով: «Սպիտակ սաղավարտները» սիրիական զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում գործող ամենահայտնի փրկարարական ծառայությունն է:

Այն հիմնադրվել է 2012 թվականին` հիմնականում զբաղվելով ռմբակոծություններից տուժած խաղաղ բնակիչներին օգնություն ցուցաբերելով: «Սպիտակ սաղավարտների» ներկայացուցիչները բազմիցս ապացույցներ են ներկայացրել, որոնք վկայում են Ռուսաստանի օդուժի և Սիրիայի կառավարական բանակի կողմից քաղաքացիական հաստատությունների, այդ թվում՝ հիվանդանոցների ռմբակոծությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG