Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի ու Սերբիայի առաջնորդները պարտավորվել են միասին աշխատել բալկանյան երեք երկրների միջև մարդկանց և ապրանքների տեղաշարժի խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:
Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը երեկ գործընկերների հետ հանդիպումից հետո ասել է, որ նախաձեռնել են գործողությունների ծրագիր, որով «այլ Բալկաններ են կերտելու՝ 21-րդ դարի Բալկաններ»։
Երեք երկրների ղեկավարները հանդիպել են Հյուսիսային Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում՝ քննարկելու ազատ առևտրի գոտի ստեղծելու ծրագրի մանրամասները, որը, ըստ Զաևի, կօգնի խթանել տնտեսական աճը և արտաքին ներդրումները: