Մատչելիության հղումներ

Ուրուգվայահայ ձյուդոիստը ոսկե մեդալ է նվաճել Կամերունում անցկացված միջազգային մրցաշարում


Կամերունի մայրաքաղաք Յաունդեում ավարտվել է ձյուդոյի Open մրցաշարը, ուր ուրուգվայահայ ձյուդոյիստ Միքայել Աբրահամյանը դարձել է ոսկե մեդալակիր։

«Սա իմ առաջին միջազգային հաղթանակն է, երջանկությունը շատ մեծ է», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ իր գլխավոր նպատակն է «միավորներ ձեռք բերել 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերին մասնակցելու համար»։

Միքայել Աբրահամյանը տարիներ առաջ մարզվել է Հայաստանում ու նաև եղել է Արցախում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG