Մատչելիության հղումներ

Իրանը և ՌԴ-ն սկսել են Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Իրանը և Ռուսաստանը սկսել են Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը:

Շինարարության հանդիսավոր մեկնարկին մասնակցել են Իրանի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Լոկշինը։

Բուշերի ԱԷԿ-ի շինարարությունը ռուս-իրանական համագործակցության խոշորագույն նախագծերից է, որի մասին համաձայնագիրը կողմերը ստորագրել են հինգ տարի առաջ: Երկու բլոկների գումարային հզորությունը 2,1 հազար ՄՎտ է։

Ակնկալվում է, որ «Բուշեր-2»- ը կշահագործվի մոտ տասը տարի անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG