Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը հաջորդ շաբաթ կհյուրընկալի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին


Յենս Ստոլտենբերգը և Դոնալդ Թրամփը, արխիվ
Յենս Ստոլտենբերգը և Դոնալդ Թրամփը, արխիվ

ԱՄՆ նախագահը հաջորդ շաբաթ կհյուրընկալի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը կքննարկեն, թե ինչ առաջընթաց է արձանագրվել ռազմական ծախսերի ավելացման հարցում:

Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից հորդորում է եվրոպացի դաշնակիցներին ավելի շատ գումար առանձնացնել ՆԱՏՕ-ի և իրենց սեփական պաշտպանությունն ամրապնդելու նպատակով:

Դաշնակիցներն, իրենց հերթին, քննադատում են Թրամփին անկանխատեսելի ու անհետևողական քաղաքականության համար: Ստոլտենբերգ-Թրամփ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին`դեկտեմբերի սկզբին Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից շաբաթներ առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG