Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ


Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման և Արցախին մշտապես սատարելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG