Մատչելիության հղումներ

Գերմանիայի մայրաքաղաքում նշել են Բեռլինի պատի փլուզման 30 տարին


Գերմանիայի մայրաքաղաքում նշել են Բեռլինի պատի փլուզման երեսուն տարին: Սառը պատերազմի խորհրդանիշը դարձած այդ կառույցը շուրջ երեք տասնամյակ երկիրը բաժանել էր կոմունիստական ու կապիտալիստական հատվածների:

«Սա ճակատագրական օր է Գերմանիայի համար», - հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց, որ բռնությունների են ենթարկվել ու հետապնդվել՝ հանուն հայրենիքի վերամիավորման, - «Շատ-շատերն են կոմունիստական վարչակազմի բռնապետության զոհ դարձել, ազատազրկվել ու լրտեսվել: Մենք նրանց չենք մոռանա, չենք մոռանա բոլոր նրանց, որ այստեղ ընկան միայն այն բանի համար, որ ազատություն էին փնտրում»:

Հանդիսավոր արարողություններին մասնակցում են Միացյալ Նահանգների պետքարտուղարը, ինչպես նաև կոմունիստական բռնապետությունից ազատված Վիշեհրադյան քառյակի՝ Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի նախագահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG