Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ՆԱՏՕ-ին հասունանալ և դիմակայել մարտահրավերներին


Ռուսաստանն ու Չինաստանը սպառնալիք են Միացյալ Նահանգների համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ կոչ անելով ՆԱՏՕ-ին հասունանալ և դիմակայել մարտահրավերներին:

«Մոսկվան չի կարող արևմուտքի դաշնակիցը համարվել», - պնդել է Մայք Փոմփեոն ընդգծելով՝ Ռուսաստանն այսօր առաջնորդում են Դրեզդենում տեղակայված ԿԳԲ-ի աշխատակիցները, որոնց հրահանգներով երկիրը հարձակվում է իր հարևանների վրա և ոչնչացնում քաղաքական ընդդիմախոսներին:

Ելույթ ունենալով Գերմանիայի մայրաքաղաքում՝ Բեռլինի պատի փլուզման 30-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ, Փոմփեոն նշել է՝ արևմուտքը սխալվել է, կարծելով, թե խորհրդանշական այդ քայլով բռնապետության դեմ պայքարն ավարտված է:

«Մենք այսօր մրցակցում ենք երկրների հետ, որոնք ազատ չեն և կարծրացնում են իրենց քաղաքականությունը», - հայտարարել է պետքարտուղարը, հավելելով, - «Հենց այդ պատճառով է Միացյալ Նահանգները հորդորում Գերմանիային չխորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում, մենք չենք ուզում, որ Եվրոպան մատակարարումների հարցում կախված լինի Վլադիմիր Պուտինից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG