Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը առաջարկում է 2020-ին բարձր տեխնոլոգիաների բնագավառին հատկացնել առնվազն 20 մլրդ դրամ


«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես է եկել Բարձր տեխնոլոգիաների զարգացման պետական քաղաքականության մասին հայտարարությամբ, որում առաջարկում է 2020 թվականին բարձր տեխնոլոգիաների (ներառյալ ՏՏ) բնագավառում հատկացնել առնվազն 20 միլիարդ դրամ:

ՀԱԿ-ը նշում է, որ Հայաստանում ՏՏ արդյունաբերության զարգացման գործում պետությունը դեռևս լուրջ ինստիտուցիոնալ ներդրում և մասնակցություն չի ունեցել՝ ընդգծելով, որ կառավարության աջակցությունը ՏՏ արդյունաբերության զարգացման նպատակների իրագործման համար պետք է իրականացնել բարձր տեխնոլոգիաներին պետական աջակցության քաղաքականություն որոշ ուղղություններով:

«Հայ Ազգային Կոնգրես»-ն առաջարկում է ՏՏ և այլ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացմանն աջակցելու նպատակների Բարձր տեխնոլոգիաների (ներառյալ ՏՏ) բնագավառում 2020 թվականին հատկացնել առնվազն 20 միլիարդ դրամ, այնուհետև աստիճանաբար բարձրացնելով աջակցության չափը։ Այդ միջոցների օգտագործման ուղղությունները որոշելու նպատակով, ստեղծել միջգերատեսչական խորհուրդ ԲՏԱՆ, ԿԳՄԵՍ, ԷՆ և ՊՆ նախարարությունների մասնակցությամբ: Միջոցներ ձեռնարկել Հայաստանի և Արցախի հեռուստահաղորդակցական համակարգում 5G օպերատոր ներգրավելու համար:

Ինչպես նաև առաջակում է ստեղծել պետություն-մասնավոր գործընկերություն (PPP)՝ օրենքի հիման վրա գործող պետական բաժնեմասով տեղեկատվական և այլ բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող ձեռնարկություններ, որոնք կկենտրոնանան արհեստական ինտելեկտի, նանոտեխնոլոգիայի և ռազմավարական նշանակություն ունեցող այլ տեխնոլոգիաների զարգացման և կիրառման վրա, մասնավորապես, ռազմարդյունաբերական նպատակներով։

Խստացնել մտավոր սեփականության պաշտպանության օրենսդրությունը ու իրավակիրառումը, կտրուկ բարձրացնել էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ֆինանսավորումը, նպատակ ունենալով այն վերակառուցել, ընդգրկելով բարձրորակ մասնագետների մեծ անձնակազմ:

Ըստ տարածած հաղորդագրության, ՀԱԿ-ը առաջարկում է նաև բացել Հայաստանը ֆինանսական և տվյալների կառավարման նորագույն տեխնոլոգիաների համար, ինչպիսիք են բլոքչեյնը և գաղտնարժույթները: Ազատականացնել արտաքին տնտեսական գործունեությունը և ՏՏ ոլորտների սպառողական հարաբերությունները, թեթևացնելով արժութային կարգավորման սահմանափակումները։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն առաջարկում է հանրակրթական համակարգում այսօրվա «Ինֆորմատիկա» առարկան փոխարինել «Ժամանակակից տեխնոլոգիաներ» դասընթացով: Նախկինում էլեկտրոնիկայի արտադրության գործարանների լքված շենքերում իրականացնել միկրո ՏՏ-պարկերի ստեղծման ծրագիր:

«Տուրիզմի զարգացման ծրագրերում շեշտադրում կատարել այնպիսի հյուրանոցների, բիզնես հանդիպավայրերի և սպասարկման ենթակառուցվածքի զարգացման վրա, որը թույլ կտա Հայաստանը դարձնել ՏՏ և բարձր այլ տեխնոլոգիական համաշխարհային համայնքի համար քննարկումների, կոնֆերանսների և հանդիպումների համար նշանակետ հավաքատեղի։ Ակտիվ մասնակցությամբ միջազգային կոնֆերանսներին և ցուցահանդեսներին և հայաստանյան ընկերություններին աջակցությամբ նպաստել Հայաստանի բրենդինգին՝ որպես առաջատար տեխնոլոգիական տերության», - ասված է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG