Մատչելիության հղումներ

«Կորեական միջուկային հարցի լուծումը՝ միայն երկխոսությամբ»


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթը միջուկային զենքի չտարածման խորհդաժողովում, Մոսկվա, 8 նոյեմբերի, 2019թ.
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթը միջուկային զենքի չտարածման խորհդաժողովում, Մոսկվա, 8 նոյեմբերի, 2019թ.

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Կորեական թերակղզու միջուկային խնդրի լուծումը պետք է իրականացվի միայն խաղաղ եղանակով՝ խնդրով հետաքրքրված բոլոր երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի երկխոսության միջոցով:

«Երբ ջանքեր ձեռնարկվեցին Վաշինգտոնի և Փհենյանի երկխոսությունը նախաձեռնելու համար, մենք և Չինաստանը մեր դիրքորոշումները հայտնեցինք, մենք ներկայացրեցինք մեր մոտեցումը, նշելով, որ փոխադարձ ընդունելի քայլերը թույլ կտան հաջողության հասնել», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Այդ մեկնաբանությամբ Լավրովը հանդես է եկել Մոսկվայում գումարված միջուկային զենքի չտարածման խորհրդաժողովում:

Այս տարի ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գովեստով է խոսել Հյուսիսային Կորեայի հետ Կորեական թերակղզու միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցություններ սկսելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնության մասին:

Թրամփը երկու անգամ հանդիպել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ, սակայն այդ երկրի ապամիջուկայնացման գործընթացում առաջխաղացում դեռ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG