Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը քրգործ է հարուցել «Ազատության» ուկրաինական ծառայության լրագրողների հասցեին հնչեցված սպառնալիքների փաստով


Ուկրաինայում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Ազատություն ռադիոկայան»-ի ուկրաինական ծառայության լրագրողների հասցեին՝ իրավաբան, նախկին նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Պորտնովի սպառնալիքների փաստով:

Յանուկովիչի օրոք նախագահականում բարձր պաշտոն զբաղեցրած Պորտնովը պնդել էր, թե Ուկարինական ծառայության «Սխեմաներ» հաղորդաշարի հետաքննող լրագրողները լրտեսում են իրեն: Նախկին պաշտոնյան հրապարակել էր լրագրողների, ինչպես նաև վարորդների անձնական տվյալներն ու հեռախոսահամարները:

Հաղորդման հեղինակները հաստատել են, որ հետաքննում են Պորտնովի կապերը Ուկրաինայի ներկայիս իշխանությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG