Մատչելիության հղումներ

Իրանի վերջին քայլերը վկայում են այդ երկրի վարչակազմի իրական մտադրությունները․ ԱՄՆ պետքարտուղար


Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեն հայտարարել է, թե Իրանի գործողությունները ստիպում են աշխարհի բոլոր ժողովուրդներին մերժել Թեհրանի միջուկային ծրագիրն ու լուրջ քայլեր ձեռնարկել՝ ճնշումը ավելացնելու համար:

Ավելի վաղ՝ այս առավոտյան, Թեհրանը հայտարարել էր, թե սկսել է ուրանի հարստացումը Ֆորդոյի ստորգետնյա միջուկային գործարանում՝ է՛լ ավելի հեռանալով գերտերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածություններից:

Սա չորրորդ նման քայլն է, որը Թեհրանը ձեռնարկում է 2015-ի գործարքից միակողմանի դուրս գալու՝ Վաշինգտոնի որոշմանն ի պատասխան:

«Իրանի վերջին քայլերը վկայում են այդ երկրի վարչակազմի իրական մտադրությունները», - հայտարարել է պետքրատուղար Փոմփեն ընդգծելով՝ Միացյալ Նահանգները երբեք թույլ չի տա, որ նման պետությունը միջուկային զենք ունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG