Մատչելիության հղումներ

Փարիզի արվարձանի ապօրինի ճամբարներից ոստիկանությունը 1600 միգրանտների է տարհանել


Ֆրանսիա - Ոստիկանությունը փախստականների ապօրինի ճամբար է ապամոնտաժում, արխիվ
Ֆրանսիա - Ոստիկանությունը փախստականների ապօրինի ճամբար է ապամոնտաժում, արխիվ

Ֆրանսիայի ոստիկանությունը ավելի քան 1600 ներգաղթյալների է տարհանել Փարիզի հյուսիսում՝ Սան Դենի արվարձանում ստեղծված երկու ապօրինի ճամբարներից:

Հաղորդվում է, որ փախստականների մեծ մասը եկել էին Աֆղանստանից, Սոմալիից և Չադից, նրանց այժմ տեղավորել են ժամանակավոր կացարաններում:

«Ոստիկանությունը ուշադրությամբ կհետևի, որպեսզի նոր ճամբարներ չստեղծվեն», - հայտարարել են իրավապահները:

Նախօրեին կառավարությունը հայտարարել էր, թե մտադիր է լայնածավալ բարեփոխումներ իրականացնել: «Մենք ուզում ենք վերստին մեր ձեռքն առնել վերահսկողությունը ներգաղթի քաղաքականության հարցում», - հայտարարել էր Ֆրանսիայի վարչապետը՝ պնդելով, թե դա կամրապնդի երկրի ինքնիշխանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG