Մատչելիության հղումներ

Lufthansa-ն անձնակազմի գործադուլի պատճառով շուրջ 1300 չվերթ է հետաձգել


Գերմանիա - Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի ցուցատախտակի վրա նշված են չեղարկված թռիչքները, 6-ը նոյեմբերի, 2019թ․
Գերմանիա - Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի ցուցատախտակի վրա նշված են չեղարկված թռիչքները, 6-ը նոյեմբերի, 2019թ․

Գերմանական Lufthansa-ն շուրջ 1300 չվերթ է հետաձգել՝ անձնակազմի հայտարարած երկօրյա գործադուլի պատճառով:

Հազարավոր աշխատակիցներ առավոտից բողոքի զանգվածային ցույցի են դուրս եկել՝ վարձատրության և աշխատանքային պայմանների բարելավման պահանջով:

Չեղարկվել են հիմնականում Գերմանիայի տարածքից նախատեսված թռիչքները՝ խնդիրներ ստեղծելով շուրջ 180 հազար ուղևորների համար: Ավիաընկերությունը հայտարարել է, թե պատրաստ է նրանց այլընտրանքային ուղիներ առաջարկել կամ փոխել տոմսերն առանց հավելավճարի:

Ավելի վաղ Lufthansa-ի ղեկավարությունը դատարան էր դիմել՝ գործադուլն արգելելու պահանջով: Գերմանական դատարանը, սակայն, երեկ մերժել էր հայցն ու օրինական ճանաչել աշխատակիցների բողոքի ցույցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG