Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Twitter-ի երկու նախկին աշխատակից մեղադրվում է Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսության մեջ


Twitter-ի լոգոն, արխիվ
Twitter-ի լոգոն, արխիվ

Միացյալ Նահանգներում Twitter սոցիալական ցանցի երկու նախկին աշխատակիցներ մեղադրվում են Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ:

Քննությունը պնդում է, որ նրանք հավաքագրել են օգտատերերի անձնական տվյալները և փոխանցել թագավորությանը՝ դրամական պարգևների դիմաց: Թիրախում են եղել հատկապես թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի ընդդիմախոսները, ով, ըստ ամերիկյան հետախուզության, անցած տարի հրահանգել է սպանել լրագրող Ջամալ Հաշոգիին Թուրքիայում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում:

Ամերիկայի արդարադատության նախարարությունը նշում է, որ գործում ներգրավված է նաև Սաուդյան Արաբիայի մի քաղաքացի, ով սերտ կապեր է ունեցել թագավորական ընտանիքի հետ: Կասկածյալներից մեկը ձերբակալված է, մյուս երկուսը գտնվում են Սաուդյան Արաբիայի տարածքում:

XS
SM
MD
LG