Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Էրդողանը եկող շաբաթ կհանդիպեն Վաշինգտոնում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին:

ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունների հարաբերությունները սրվեցին հատկապես Ռուսաստանից զենք գնելու Անկարայի որոշումից և Սիրիայում Թուրքիայի գործողություններից հետո:

Թուրքիայի նախագահականը հայտնում է, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում երկու ղեկավարները հաստատել են, որ կհանդիպեն Վաշինգտոնում նոյեմբերի 13-ին:

Ավելի վաղ Էրդողանը զգուշացրել էր, թե հնարավոր է չեղարկի այս այցը՝ սիրիական ճգնաժամի հարցում հակասությունների և վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման պատճառով:

XS
SM
MD
LG