Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Սերբիային հակահրթիռային պաշտպանության համակարգեր կմատակարարի


Ռուսական «Պանցիր-C» հակաօդային պաշտպանության համակարգը Սերբիայում զորավարժությունների ժամանակ, հոկտեմբեր, 2019թ․
Ռուսական «Պանցիր-C» հակաօդային պաշտպանության համակարգը Սերբիայում զորավարժությունների ժամանակ, հոկտեմբեր, 2019թ․

Ռուսաստանը Սերբիային կմատակարարի հակահրթիռային պաշտպանության միջոցներ, չնայած Միացյալ Նահանգների զգուշացումներին՝ գործարքի դեպքում բալկանյան այդ երկրի հանդեպ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու մասին:

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնել է, որ «Պանցիր-C» տիպի համակարգերը Սերբիա կհասնեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

Անցած ամիս Սերբիան Ռուսաստանի հետ համատեղ ռազմաօդային վարժանքներ իրականացրեց, որում ներգրավված էին նաև C-400 (S-400) և «Պանցիր-C» համակարգերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG