Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը մասնակցում է Բաթումիում մեկնարկած Վրաստանի անվտանգության հարցերով համաժողովին


«Հայաստանը Վրաստանի հետ մեծ ջանքեր կգործադրի Հարավային Կովկասում անվտանգություն ապահովելու համար», - այսօր ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ելույթ ունենալով Բաթումիում մեկնարկած անվտանգության հարցերով համաժողովում:

«Հարավային Կովկասը շատ հետաքրքիր դիրք ունի՝ մի կողմից Կասպից ծովն է, մյուս կողմից Սև ծովը: Տարածաշրջանը նաև մոտ է գտնվում Մերձավոր Արևելքին: Մենք ավելին կանենք Վրաստանի հետ ամրապնդելու անվտանգությունը, որովհետև մեր երկրների անվտանգությունը Հարավային Կովկասի անվտանգության անքակտելի մասն է», - ասել է Տոնոյանը:

Նա նշել է, որ չնայած Հայաստանը ելք չունի դեպի ծով, Երևանը պատրաստ է մասնակցելու բոլոր միջոցառումներին, որոնք ուղղված են այդ ոլորտի անվտանգության ուժեղացմանը:

Բաթումիում այսօր մեկնարկած համաժողովին մասնակցում են մի շարք երկրների 230 ներկայացուցիչներ, կառավարությունների պաշտոնյաներ, փորձագետներ:

Չորս նստաշրջանների բաժանված համաժողովում քննարկվում է պաշտպանությանը, հիբրիդային պատերազմի սպառնալիքներին, Սևծովյան տարածաշրջանի անվտանգությանը, Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ձգտումներին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG