Մատչելիության հղումներ

Տաջիկստանի սահմանային հենակետի վրա հարձակման հետևանքով 17 սահմանապահ է սպանվել


Տաջիկստան, հետաքննիչները աշխատում են դեպքի վայրում, 6-ը նոյեմբերի, 2019թ.
Տաջիկստան, հետաքննիչները աշխատում են դեպքի վայրում, 6-ը նոյեմբերի, 2019թ.

Տաջիկստանի իշխանությունները հայտնում են, որ «Իսլամական պետության» զինյալների խումբը հարձակվել է Ուզբեկստանի հետ Տաջիկստանի սահմանային հենակետի վրա, որը գտնվում է մայրաքաղաք Դուշանբեից 60 կիլոմետր հեռավորության վրա: Հարձակման հետևանքով 17 զինծառայող է զոհվել, մեկ տասնյակից ավելի կորուստներ են ունեցել նաև հարձակվողները:

Ըստ Տաջիկստանի Ազգային անվտանգության կոմիտեի հաղորդագրության, դիմակավորված երկու տասնյակ զինյալները ներթափանցել են Աֆղանստանից: Պատասխան կրակից հարձակվողներից 15-ը սպանվել են, մնացած 5-ը ձերբակալվել են: Ոչնչացվել են նաև հարձակվողների ռազմական 4 մեքենաները:

Հարձակումը կատարվել է Տաջիկստանի ազգային տոնին՝ Սահմանադրության օրը: Երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը կառավարության երկու տասնյակ անդամների հետ պաշտոնական այցով գտնվում է Եվրոպայում: Այցը նախատեսված է մինչև նոյեմբերի 12-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG