Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 59 տոկոսը վճռական փոփոխություններ է ցանկանում


Ռուսաստանցի երիտասարդներ, Մոսկվա, արխիվ
Ռուսաստանցի երիտասարդներ, Մոսկվա, արխիվ

Ռուսաստանում վճռական փոփոխություններ ցանկացող քաղաքացիների թիվը վերջին երկու տարիների ընթացքում աճել է՝ 42 տոկոսից հասնելով 59-ի: Սա են վկայում Քարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի և «Լևադա» հետազոտական ընկերության համատեղ անցկացրած հարցումների արդյունքները:

Հարցվածների 53 տոկոսի կարծիքով, բարեփոխումներ հնարավոր են միայն քաղաքական համակարգի լուրջ փոփոխությունների դեպքում, իսկ 34 տոկոսը համարում է, որ փոփոխությունները հնարավոր են՝ պահպանելով ներկայիս քաղաքական համակարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG