Մատչելիության հղումներ

Լիտվայի ԱԳ նախարար․ Ուկրաինայում խաղաղության հաստատման ամենամեծ խոչընդոտը Ռուսաստանն է


Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչյուսը հարցազրույց է տալիս «Նաստոյաշչեե Վրեմյա» հեռուստանախագծին, Պրահա, 5-ը նոյեմբերի, 2019թ․
Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչյուսը հարցազրույց է տալիս «Նաստոյաշչեե Վրեմյա» հեռուստանախագծին, Պրահա, 5-ը նոյեմբերի, 2019թ․

Լիտվայի արտգործնախարարը երեկ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» (Current Time) հեռուստանախագծին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հարցում ամենամեծ խոչնդոտը Ռուսաստանն է։

Լինաս Լինկևիչյուսի խոսքով՝ Ռուսաստանն իրեն ներկայացնում է որպես «չեզոք կողմ», սակայն փաստացի հակամարտության ակտիվ մասնակից է։

Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության հետևանքով 2014 թվականի ապրիլից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար մարդ:

Մոսկվան շարունակաբար հերքում է իր աջակցությունը անջատողականներին զենքով, անձնակազմով և վարժանքներով, սակայն անկախ դիտորդները, լրագրողները հակառակը փաստող զգալի քանակությամբ ապացույցներ են ձեռք բերել։

XS
SM
MD
LG