Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը սկսել է Կլիմայի պայմանագրից դուրս գալու գործընթացը


ԱՄՆ պետքարտուղար մայք Փոմփեոն, արխիվ:

Միացյալ Նահանգները սկսել է 2015 թվականի Փարիզի կլիմայի պայմանագրից դուրս գալու պաշտոնական գործընթացը:

Այդ մասին երեկ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, ով պաշտոնական դիմումը փոխանցել է ՄԱԿ:

Դեռ նախագահ ընտրվելուց առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Փարիզի պայմանագիրը հակասում է Միացյալ Նահանգների տնտեսական շահերին և «ուրիշ երկրներին առավելություն է տալիս ԱՄՆ-ի նկատմամբ»:

Եվրոպական միությունն արձագանքել է Փարիզի կլիմայի պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալու գործընթացի մեկնարկին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում Փարիզի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: Մենք մեր ամերիկացի ընկերների հետ միասին ենք աշխատել արդեն ուժի մեջ գտնվող և 194 պետություն միավորած այդ փաստաթուղթը կայացնելու համար: Նույնիսկ ածխաթթու գազ արտանետող ամենախոշոր երկրներից մեկի բացակայության դեպքում մենք կշարունակենք իրականացնել պայմանագիրը և կրճատել մեր մոլորակի համար վնասակար արտանետումները»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչ Մինա Անդրեևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG