Մատչելիության հղումներ

Կառավարությունում քննարկվել է Առողջապահության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Առողջապահության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, քննարկումը ծավալվել է նախարարության 2020թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։ Անդրադարձ է եղել ժողովրդագրական իրավիճակի բարելավման, դեղորայքային ապահովման ուղղությամբ նախատեսվող ու նաև առողջապահության պետական նպատակային ծրագրերին:

Արծարծվել են առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների կարողությունների զարգացմանը, պատվաստումներին, դեղերի շուկային, էլեկտրոնային առողջապահության ներդրմանը վերաբերող հարցեր: Պետպատվերով իրականացվող ծրագրերի շրջանակում քննարկվել են սրտի անհետաձգելի ստենտավորման «Ստենտ ֆոր լայֆ», գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժման, 0-18 տարեկան երեխաների բժշկական օգնության ծրագրերի ընթացքին, դրանց շարունակմանը և շահառուների շրջանակի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Վարչապետը կարևորել է 2020թ. համար առողջապահության ոլորտում նախանշված միջոցառումների իրականացումը և մի շարք հանձնարարականներ տվել, նաև ընդգծել առողջ ապրելակերպի խրախուսման և ընդհանրապես ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը՝ հանձնարարելով այս հարցերը դիտարկել կառավարության ռազմավարական նպատակադրումների շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG