Մատչելիության հղումներ

Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում դատական բարեփոխումներ անցկացնելու մասին օրենքը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր իր ստորագրությունն է դրել խորհրդարանի կողմից հոկտեմբերի 16-ին ընդունված օրենքի տակ, որով կիսով չափ կրճատվում է Գերագույն դատարանի դատավորների թվաքանակը:

Այս օրենքով նաև պաշտոնանկ են արվում դատավորների Բարձրագույն որակավորման հանձնաժողովի բոլոր անդամները:

Օրենքը նաև ժամանակավորապես արգելում է պաշտոններ զբաղեցնել Որակավորման հանձնաժողովի և պետական դատական վարչակազմի այն ղեկավարներին, որոնք առնվազն մեկ տարի պաշտոնավարել են 2013-2019 թվականների միջակայքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG