Մատչելիության հղումներ

Թրամփի օգնականի պնդմամբ՝ իմփիչմենթի որևէ հիմք չկա


ԱՄՆ նախագահի ավագ օգնական Քելիեն Քոնուեյ, արխիվ

Սպիտակ տունը նախագահ Թրամփի պաշտոնազրկման որևէ հիմք չի տեսնում: Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի ավագ օգնական Քելիեն Քոնուեյը:

Նրա խոսքով՝ նախագահի գործողությունները չի կարելի որպես լուրջ հանցագործություն դիտարկել: Թրամփի օգնականը, սակայն, հատուկ ընդգծել է, որ իրեն հայտնի չէ՝ արդյոք Սպիտակ տան ղեկավարը հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում իրոք ճնշում գործադրել է Ուկրաինայի նախագահի հանդեպ, թե ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG