Մատչելիության հղումներ

Երեք զոհ՝ Քարբալա քաղաքում Իրանի հյուպատոսության վրա հարձակման ընթացքում


Իրաք - Անկարգությունները Քարբալայում, 3-ը նոյեմբերի, 2019թ․

Երեք մարդ է զոհվել, ևս 12-ը վիրավորվել են անցած գիշեր Իրաքում՝ շիաների սրբավայր համարվող Քարբալա քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում:

Բախումները սկիզբ են առել, երբ կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարները փորձել են մուտք գործել Իրանի հյուպատոսության շենք: Բողոքի գործողությունների մասնակիցները պնդում են, որ Իրաքի կոռումպացված կառավարությունը վայելում է Իրանի աջակցությունը, բացի այդ՝ ցուցարարների դեմ առավել դաժան գործողությունները ձեռնարկվում են հենց Թեհրանի աջակցությունը վայելող աշխարհազորային ջոկատների կողմից:

XS
SM
MD
LG