Ակտիվիստները, մշակութային գործիչները և այլ նշանավոր իրանցիներ սգում են Ազամ Թալեղանիի մահը, ով երկար տարիներ պայքարել է կանանց իրավունքների համար և ով բազմիցս փորձել է առաջադրվել որպես Իրանի նախագահի թեկնածու:
Թալեղանին մահացել է մայրաքաղաք Թեհրանում հոկտեմբերի 30-ին՝ 76 տարեկանում։ Եղբոր խոսքով՝ մահվան պատճառ է դարձել ուղեղի հետ կապված չախտորոշված խնդիրը։
Թալեղանին Իրանում կանանց իրավունքների համար պայքարող ամենաակտիվ գործիչներից էր։