Մատչելիության հղումներ

Մոսկվայում բարձրաստիճան ոստիկան է սպանվել


Շաբաթ երեկոյան Մոսկվայում սպանվել է Ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության դեմ պայքարի վարչության Ինգուշեթիայի մասնաճյուղի ղեկավար, ոստիկանության մայոր Իբրահիմ Էլջարկիևը:

36-ամյա ոստիկանը և նրա հարազատ եղբայրը` Աբդուլաեհմեդ Էլջարկիևը, վարձու մարդասպանի արձակած կրակոցներից զոհվել են Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող շենքերից մեկի բակում:

Ռուսաստանի պետական ТАСС գործակալության տվյալներով՝ մարդասպանը և նրան օժանդակող անձինք հանցագործությունից անմիջապես հետո կարողացել են հեռանալ Մոսկվայից: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ սպանության մեջ կասկածվող երեք անձ այս պահին հետախուզվում է, ուսումնասիրվում է նաև ևս 9 մարդու առնչությունը կատարված հանցագործությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG