Մատչելիության հղումներ

Սիրիայի հյուսիսում համատեղ հերթապահություն են իրականացնում թուրքական և ռուսական ստորաբաժանումները


Ռուս-թուրքական առաջին պարեկային խմբերը սկսել են ծառայություն իրականացնել Սիրիայի հյուսիսում: Թուրք և ռուս զինվորականների խմբերի առաջին հանդիպումը կայացել է նախօրեին Ալ-Դարբասիա սահմանային անցակետում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով առաջին համատեղ հերթապահությանը ռուսական կողմից մասնակցել են ռազմական ոստիկանության ստորաբաժանումները` БТР-82, Тигр և Тайфун զրահամեքենաներով:

Նորաստեղծ պարեկային ստորաբաժանման թուրքական անձնակազմը Սիրիայի տարածքում անց է կացրել շուրջ չորս ժամ, որից հետո վերադարձել է Թուրքիա: Թուրքիայի պետական հեռուստատեսության տվյալներով, համատեղ պարեկային խմբերը հսկելու են Ալ-Դարբասիայից մինչև քրդաբնակ Ղամիշլի քաղաքն ընկած սահմանային գոտին, որի ընդհանուր երկարությունը 110, իսկ խորությունը 10 կիլոմետր է կազմելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG