Մատչելիության հղումներ

Թրամփը իր քաղաքական հակառակորդներին խելագար է անվանել


«Դեմոկրատները խելագարվել են». անցած գիշեր Միսիսիպի նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր դեմ մեկնարկած իմփիչմենթի գործընթացը այսպես մեկնաբանեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Դեմոկրատական կուսակցությունն ամբողջությամբ խելագարվել է: Ծայրահեղ ձախերը փորձում են Ամերիկան անճանաչելի մի երկրի վերածել: Մենք ենք, որ փակում ենք նրանց այդ ճանապարհը, և մենք ենք, որ երբեք նրանց առջև չենք ընկրկի», - հայտարարել է Թրամփը` դիմելով իր կողմնակիցներին:

ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչեց Ներկայացուցիչների տանը կայացած քվեարկության հաջորդ օրը: Այդ քվեարկությամբ կոնգրեսականները կողմ արտահայտվեցին Թրամփի իմփիչմենթի հիմքերի ուսումնասիրության պաշտոնական գործընթացի մեկնարկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG