Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։

Այսօր ցերեկը Հայաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ: Այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։

Նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 4-7-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG