Մատչելիության հղումներ

Վարչապետը ներկա է գտնվել Երևանում հագուստի նոր արտադրամասերի բացմանը


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել հագուստի արտադրության նոր ֆաբրիկաների բացման արարողությանը: Մեկ մասնաշենքում գործունեություն են ծավալելու «Ալեքս տեքստիլ», «Սարտեքս» «Ասա Գարմենտ» ապրանքանիշերի կարի ֆաբրիկաները:

Վարչապետը շրջայց է կատարել արտադրամասերում՝ ծանոթացել արտադրական գործունեությանն ու տեսականուն: Գործադիրի ղեկավարը ողջունել է թեթև արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:

Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ ընդհանուր առմամբ, կարի արտադրամասերում ներկայում ստեղծվել է 1000 նոր աշխատատեղ, սակայն առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 3 հազարի: Ֆաբրիկաներում արտադրվելու են բաճկոններ, կաշվի կտոր, գործված հագուստ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG