Բրիտանացի լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ներքին գործերին միջամտելու մեջ:
Թրամփն օրերս ասել է, թե «Քորբինը կլիներ Բրիտանիայի համար շատ վատ վարչապետ»:
«Դոնալդ Թրամփը միջամտում է Միացյալ Թագավորության ներքին գործերին և ցանկանում է նպաստել ընկերոջ՝ պահպանողական վարչապետ Բորիս Ջոնսոնի ընտրությանը»,- հայտարաարել է Քորբինը:
Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 12-ին տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Եվրոպական միությունից Բրիտանիայի դուրս գալու՝ «Բրեքզիթ»-ի գործընթացը կմեկնարկի 2020 թվականի հունվարի 31-ին:
Հարցումների արդյունքների համաձայն, պահպանողականներն այսօրվա դրությամբ որոշակի առավելություն ունեն լեյբորիստների նկատմամբ:
Լեյբորիստական կուսակցությունը «Բրեքզիթի» հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելու կողմնակից է: