Մատչելիության հղումներ

Կոնգրեսում հարցաքննել են Թրամփի նախկին ավագ փորձագետին


ԱՄՆ նախագահի Ռուսաստանի հարցերով ավագ փորձագետ Թիմ Մորիսոնը ժամանում է Կոնգրես՝ ցուցմունք տալու համար, Վաշինգթոն, 31 հոկտեմբերի, 2019թ.
ԱՄՆ նախագահի Ռուսաստանի հարցերով ավագ փորձագետ Թիմ Մորիսոնը ժամանում է Կոնգրես՝ ցուցմունք տալու համար, Վաշինգթոն, 31 հոկտեմբերի, 2019թ.

Ամերիկացի օրենսդիրները երեկ դռնփակ նիտում հարցաքննել են նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության խորհրդում Ռուսաստանի հարցերով ավագ մասնագետի պաշտոնից չորեքշաբթի օրը հրաժարական ներկայացրած Թիմ Մորիսոնին:

Նա հաստատել է, որ Թրամփի հետ աշխատող մի բարձրաստիճան դիվանագետ ասել է, թե Ուկրաինային տրամադրվելիք ռազմական օգնությունը կսառեցվի, քանի դեռ ուկրաինացիները չեն հետաքննում հաջորդ տարվա ընտրություններում հավանական մրցակից, դեմոկրատ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի գործը:

Մորիսոնը Ռուսաստանի հարցերով Թրամփի ավագ փորձագետի պաշտոնն ազատել է Կոնգրերում վկայություններ տալուց ժամեր առաջ:

Այնուամենայնիվ Մորիսոնը Թրամփին ուղղակի չի քննադատել և ասել է, որ, իր համոզմամբ, Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հուլիսի 25-ին տեղի ունեցած հեռախոսային զրույցում ապօրինի հանգամանք չի քննարկվել:

Ինքը Թրամփը պնդում է, որ ինպիչմենտի գործընթացը «ԱՄՆ պատմության ընթացքում ամենաաննախադեպ վհուկաորս է» և հավաստիացնում է, որ հեռախոսազրույցում որևէ եղանակով ճնշում չի բանեցրել ուկրաինացի պաշտոնակցի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG