Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայում շարունակվում են հրդեհները


Կալիֆորնիայի թիվ 405 մայրուղու մոտ հուժկու հրդեհ է մոլեգնում, Լոս Անջելես, 28-ը հոկտեմբերի, 2019թ.

Կալիֆորնիայի նահանգնում շարունակվում են հրդեհները, կրակը ոնչացրել է բազմաթիվ տներ:

Տեղական իշխանության կարգադրությամբ հազարավոր բնակիչներ տարհանվել են:

Առավել ծանր վիճակ է ստեղծվել նահանգի հարավում գտնվող Սանտա Անա ավանում, որտեղ հզոր քամին նպաստում է հրդեհի տարածմանը:

80 հեկտար հայտնվել է կրակի տակ, հրկիզվել է առնվազն 6 տուն: Մոտակա 500 տների շուրջ 1300 բնակիչներին հեռացրել են ապահով շրջաններ, տուժածների մասին այս պահին տեղեկություններ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG