Մատչելիության հղումներ

Ըստ ԵՄ բարձրագույն դատարանի խորհրդակցական մարմնի` Հունգարիան, Լեհաստանը և Չեխիան խախտել են եվրոպական օրենքները


Հունգարիան, Լեհաստանը և Չեխիան խախտել են եվրոպական օրենքները՝ մերժելով ապաստան տալ Մերձավոր Արևելքից եկած փախստականներին, այսօր հայտարարել է Եվրամիության բարձրագույն դատարանի խորհրդակցական մարմինը:

Եվրահանձնաժողովը հետխորհրդային երեք երկրների դեմ հայց էր ներկայացրել, երբ վերջիններս հրաժարվել էին ենթարկվել ԵՄ որոշմանը, որով կառույցի անդամ երկրներից յուրաքանչյուրն իր չափով պետք է ապաստան տար 160 հազար փախստականներին:

Եվրամիության բարձրագույն դատարանը, որպես կանոն, հետևում է խորհրդատվական մարմնի՝ դատախազի տեսակետին: Բուն որոշումը կհրապարակվի հաջորդ տարեսկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG