Մատչելիության հղումներ

Վարչապետի մոտ խորհրդակցությանը քննարկվել է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի կառուցման ծրագիրը


Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ
Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի», մասնավորապես` Հայաստան-Վրաստան հաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր: Այդ մասին այսօր հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ծրագրի շրջանակում գերմանական KFW բանկի հետ համագործակցության, այդ թվում՝ ֆինանսական միջոցների ներգրավման, շինաշխատանքների մրցույթի կազմակերպման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի շրջանակում Դդմաշենի և Այրումի ենթակայանների կառուցմանը և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող քայլերին, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG