Մատչելիության հղումներ

Պետդումայում առաջարկում են 7 տարվա ազատազրկման դատապարտել համացանցում թմրանյութերի քարոզչության համար


Ռուսաստանի Պետդումայի շենքը Մոսկվայում, արխիվ
Ռուսաստանի Պետդումայի շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի օրենսդիր մարմնի «Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») խմբակցության պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը խիստ պատժամիջոցներ է սահմանում համացանցում և լրատվամիջոցներում թմրանյութերի քարոզչության համար: Փաստաթղթով առաջարկվում է նման գործողությունների համար 7 տարվա ազատազրկման պատժաչափ սահմանել:

Թմրանյութերի քարոզչության համար պատիժ սահմանելու պահանջ էր հնչեցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Բացի խիստ պատժաչափ սահմանելուց, Կրեմլի ղեկավարը կարգադրել է նաև ավելացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարող ոստիկանական աշխատակազմը:

Ռուսաստանի նախագահի առաջարկը քննադատել են իրավապաշտպանները՝ պնդելով, որ թմրանյութերի դեմ պայքարը չպետք է հավասարեցնել քարոզչության դեմ պայքարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG