Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Հայոց ցեղասպանության բանաձևի կապակցությամբ


Դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդ, արխիվ

Նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի արտգործնախարարությունը այդ երկրում Միացյալ Նահանգների դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդին կանչել է բացատրություն տալու: Այս մասին հայտնում են թուրքական աղբյուրները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունից րոպեներ անց պաշտոնական Անկարան դատապարտել է այն ու պնդել, թե ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված որոշումը «ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի ժողովրդի և կառավարության համար»:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հայտարարել է, թե մերժում է «ներքաղաքական նպատակներով ընդունված՝ պատմական ու իրավական հիմք չունեցող այս որոշումը»:

Հայաստանը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը:

XS
SM
MD
LG