Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովի նախագահը մտահոգված է Հայաստանում ՍԴ-ի շուրջ «բացահայտ կոնֆլիկտով»


Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիո, արխիվ
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիո, արխիվ

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հանդես է եկել Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարությամբ, որում կողմերին կոչ է անում «զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն հանդես բերել՝ այս մտահոգիչ իրադրությունը թուլացնելու և Հայաստանի Սահմանադրության նորմալ կիրառումը վերականգնելու համար»։

Շեշտելով, որ արդեն մի քանի ամիս է ուշադրությամբ հետևում է Հայաստանի իրադրությանը, Ջիանի Բուքիքիոն իր հայտարարությունում նշել է. - «Չափազանց անհանգստացած եմ մի կողմից կառավարության ու Ազգային ժողովի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև եղած բացահայտ կոնֆլիկտով։ Դեպքերի արագ իրար հաջորդելն ու վերջին իրադարձությունները լրատվամիջոցների կողմից անընդհատ քննարկման առարկա դառնալը չեն նպաստում խնդիրների խաղաղ հանգուցալուծմանը»։

Վենետիկի հանձնաժողովի նախագահը նաև նկատել է. - «Ժողովրդավար [պետություններում] խորհրդարանը ինքնիշխանության երաշխիքն է, հետևաբար ամենամեծ ժողովրդավարական լեգիտիմությունն ունի։ Սահմանադրական դատարանը պաշտպանիչ հաստատություն է, որը պետք է հետևի սահմանադրական արժեքների պահպանմանը։ Ժողովրդավարական երկրում պետական բոլոր ինստիտուտները և կառույցների ղեկավարները պետք է հարգեն իրենց պարտականությունները, իրավասությունները և ճանաչեն ու հարգեն մյուսներինը։ Նրանք պետք է հանդես բերեն համարժեք ինստիտուցիոնալ զսպվածություն, հետևեն գործընթացներին լավ մտադրություններով և հարգանք դրսևորեն միմյանց նկատմամբ։ Եթե սա չի արվում, եթե կա դեմոկրատական մշակույթի և հասունության պակաս, պետական ինստիտուտների գործունեությունը հետընթաց կունենա, և հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը կվտանգվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG