Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարարը


ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյան և Սերգեյ Շոյգու, արխիվ
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյան և Սերգեյ Շոյգու, արխիվ

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի այցելությունը Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների առանձնազրույցը, երկու պետությունների պատվիրակությունների բանակցություններն ընդլայնված կազմով:

Նախատեսված է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ, ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG