Մատչելիության հղումներ

Վաղվանից որոշ շրջաններում թույլ անձրևներ են սպասվում, օդի ջերմաստիճանը շաբաթավերջին կնվազի


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 30-31-ը, նոյեմբերի 1-2-ը հատկապես Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով բեռնատարների համար փակ է: Որպես այլընտրանքային սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG