Մատչելիության հղումներ

ԱԱԾ. 2011-15-ին Արդարադատության նախարարության պաշտոնյաների առերևույթ չարաշահումների առթիվ քրգործ է հարուցվել


Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ բացահայտել է Արդարադատության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2011-2015 թվականների ընթացքում առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու մի շարք դեպքեր, զուգորդված պետության օրինական շահերին էական վնասի պատճառմամբ և ծանր հետևանքների առաջացմամբ:

Բացահայտված դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն, ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG