Մատչելիության հղումներ

Հաքերները կոտրել են Վրաստանի նախագահի կայքը


Այսօր հաքերային հարձակման է ենթարկվել Վրաստանի նախագահի պաշտոնական կայքը: Սալոմե Զուրաբիշվիլիի գործունեության մասին պատմող տեղեկությունները կայքից հեռացվել են, դրանց փոխարեն այնտեղ տեղադրվել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարը և մի գրություն` I'll be back (Ես կվերադառնամ):

Նախագահի կայքի դեմ հարձակումից բացի, այսօր հաքերները շարքից հանել են նաև Քութաիսիի և Բաթումիի քաղաքային իշխանությունների, մի շարք դատարանների և հասարակական կազմակերպությունների կայքերը:

Վրացական լրատվամիջոցների պնդմամբ, հաքերային հարձակման ամենաակտիվ պահին շարքից հանվել էին համացանցի վրացական հատվածի ավելի քան 2 հազար կայքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG