Մատչելիության հղումներ

Տուսկ. «Եվրամիությունը համաձայնել է երկարաձգել «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը»


Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ, արխիվ
Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ, արխիվ

Եվրամիության անդամ 27 պետությունները ընդառաջել են Միացյալ Թագավորության խնդրանքին` երկարաձգել «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը: Այդ մասին Twitter-ում այսօր գրել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Reuters-ի տեղեկություններով՝ ԵՄ ղեկավար կառույցները Մեծ Բրիտանիայի` կառույցը լքելու վերջնաժամկետի երկարաձգման վերաբերյալ ֆորմալ որոշումը կկայացնեն առաջիկա երկու օրերին:

Հիշեցնենք, անցած շաբաթ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց արագացված քննարկումներ անցկացնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը, որը հնարավորություն կտար մինչև վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 31-ը, իրականացնել «Բրեքզիթ»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG